Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «լավ քննարկում են ունեցել»: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Դևիդ Լիդինգտոնը գրել է. «Լավ քննարկում ունեցանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման շուրջ»։ Ավելի վաղ ՈՒոռլիքը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մեկնում է Լոնդոն՝ բրիտանական արտաքին գերատեսչությունում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունների համար։