«Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն ասել է. «Երկաթուղու վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Մնացել է միայն թուրքական տարածքում աշխատանքներն ավարտել։ Մենք հույս ունենք, որ երկաթուղային միջանցքը կշահագործվի արդեն այս տարի»: Նա նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են տրանսպորտային ոլորտի զարգացման կարևոր փուլում՝ Պարսից ծոցի նավահանգիստները սևծովյան նավահանգիստներին կապելու գաղափարի իրագործման առումով։