Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԵՄ-ն վտանգավոր կախվածության մեջ է Թուրքիայից»

«ԵՄ-ն վտանգավոր կախվածության մեջ է Թուրքիայից»
15.01.2016 | 00:37

Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ն որոշել է փախստականների պատասխանատվության մի մասը դնել Թուրքիայի վրա, որպեսզի չթաթախվի դրա մեջ, Անկարան նաև ստացել է բավական շատ իշխանություն: «Մենք Թուրքիային պետք է տանք միայն այն առաջադրանքները, որոնց թուրքական կողմի մասնակցությունը բացարձակապես անհրաժեշտ է։ Խոսքը ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին է։ Սակայն երբ ԵՄ-ն Անկարայի վրա դնում է ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման պարտականություն, առաջանում է ազդեցիկ կախվածություն, որը շատ վտանգավոր է»,- ասել է նա։
Կուրցի խոսքով՝ շատ քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ սահմանային գոտու վերահսկողությունը առանց բռնության գործադրման չի լինի, սակայն ԵՄ-ն չի կարող այդ «կեղտոտ աշխատանքը» բարդել Թուրքիայի վրա՝ դրանում չթաթախվելու համար։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ