Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարո Փայլանը դեմ է ազգային և կրոնական պատկանելությունը անձնագրում նշելուն

Կարո Փայլանը դեմ է ազգային և կրոնական պատկանելությունը անձնագրում նշելուն
15.01.2016 | 00:40

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կոչ է արել անձնագրերում ազգային ու կրոնական պատկանելության նշումներ չանել։ Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը խորհրդարանում պատմել է. «Փոքր տարիքից սկսած, երբ որևէ պետական կառույց էի գնում ու այնտեղ իմ նույնականացման քարտում տեսնում էին, որ քրիստոնյա եմ, սկսում էին խտրականություն ցուցաբերել» և կոչ է արել իշխանություններին՝ դադարեցնել ազգային ու կրոնական պատկանելության նշումները անձնագրերում ու նույնականացման քարտերում։

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ