ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործելով պատասխանատու տնօրեն Չառլզ Կուպչանը հունվարի 14-ին հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, Ազգային ժողովի մի քանի պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Քննարկումներ տեղի ունեցան այն ուղիների վերաբերյալ, որոնցով Հայաստանն ու ԱՄՆ-ը կարող են շարունակել հետագա գործակցությունը՝ հասնելու ընդհանուր նպատակին, այն է՝ կայուն, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ», - ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությունում։