Բավարիայի Լանդսհուտ շրջանի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհելով փախստականների հարցում Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից, սիրիացի միգրանտներով լի ավտոբուսն ուղարկել է Բեռլին՝ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ: Նա ստիպված է եղել սեփական գրպանից վճարել մայրաքաղաքում փախստականների կեցության ծախսերը: Դրայերի խոսքով, իր հավանական քայլի մասին նա տեղյակ էր պահել Մերկելին հոկտեմբերին՝ հեռախոսով, փորձելով հակացնել, որ ներգաղթյալներին վերաբերող քաղաքականությունը պետք է փոխել: