Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանական ընդդիմությունը որոշել է օգտագործել ճգնաժամը

Ադրբեջանական ընդդիմությունը որոշել է օգտագործել ճգնաժամը
15.01.2016 | 20:37

Ադրբեջանի մի քանի շրջաններում բողոքի չարտոնված ակցիաներ են տեղի ունենում՝ պայմանավորված ապրանքատեսակների գների աճով, ինչի պատճառն ազգային արժույթի՝ մանաթի գրեթե 50 տոկոսով արժեզրկումն է։ Որոշ բնակավայրերում բախումներ են եղել ակցիաների մասնակիցների ու իրավապահների միջև: Կան ձերբակալվածներ ու տուժածներ՝ գրում է Независимая газета-ն: Բարդ իրավիճակ է հատկապես Սիյազան շրջանում, որտեղ միջադեպը վերածվել է իրավապահների հետ դիմակայության, 55 մարդ է ձերբակալվել: Ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են, որ «անօրինական գործողությունները կազմակերպվել են «Ադրբեջանի ազգային ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների ակտիվիստների, որոշ ծայրահեղական ու կրոնական ուժերի կողմից»։ Նշվել է, որ քաղաքացիների խումբը ծառայողական պարտքն իրականացնող ոստիկանության աշխատակիցների դեմ բռնություն է կիրառել, վնասվել են ոստիկանական մեքենաներ: Հարուցվել է քրեական գործ:
Լրատվամիջոցների խաղորդմամբ՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին կանչվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հանդիպել է վարչության ղեկավար Սեյֆուլ Ազիմովի հետ ու նախազգուշացում ստացել չարտոնված ակցիաներ կազմակերպելու անթույլատրելիության մասին: Դիտորդների համոզմամբ՝ միաժամանակ մի քանի վայրում ակցիաների անցկացումը վկայում է, որ դրանք կառավարում է ադրբեջանական ընդդիմությունը:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ