Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զուտ թուրքական ավանդույթ

Զուտ թուրքական ավանդույթ
15.01.2016 | 20:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ քրդերի հետ խաղաղության կոչ արած թուրք և արտասահմանցի գիտնականներին թիրախ դարձնելուց հետո՝ նրա մաֆիոզ ընկեր Սեդաթ Փեքերը, որ հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների կազմակերպության առաջնորդ, սպառնացել է կոտորել գիտնականներին և նրանց արյամբ ցնցուղ ընդունել: DemokratHaber կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը քրդերի հետ խաղաղություն հաստատելու, նրանց կոտորածը դադարեցնելու և բախումների գոտի հանձնաժողովների մուտքը թույլ տալու կոչ արած թուրք և արտասահմանցի 1128 գիտնականներին ու մտավորականներին անվանել է «խավարամիտ, անգրագետ, կեղծ գիտնական, պետության գործերը չհասկացող»: Թուրքիայի քրեական հեղինակություն Փեքերը նրանց համարել է «պետությունը կործանողներ» և հայտարարել է, թե կոտորելու է բոլորին. «Այսպես կոչված՝ գիտնականներ, զանգերը ձեզ համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյամբ ցնցուղ ենք ընդունելու»,- սպառնացել է նա: Թուրքիայի Անկախ իրավաբանների միության մի քանի փաստաբաններ Փեքերի հայտարարություններից հետո Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունում «սպառնալիք, վիրավորանք, զրպարտանք, ատելություն, թշնամանք, ժողովրդի մեջ վախ ու խուճապ» առաջացնելու մեղադրանքով դատական հայց են ներկայացրել, որն արդեն վարույթ է ընդունվել:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ