Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` 2015-ին Թուրքիայից կապիտալի արտահոսքը կազմել է 7 միլիարդ դոլար։ Միջազգային ներդրողներին Թուրքիայում ամենաշատ մտահոգում են անվտանգության խնդիրները։ Թուրքիայի հարևան երկրներում տիրող իրավիճակը նույնպես ազդեցություն ունի։ Կարևորվում է նաև օրենքի գերակայության ապահովումը։ Նախորդ տարի Թուրքիայում օտար ներդրողների առաջատարը Կատարն է, որը 123 նախագծում ներդրել է 6,6 միլիարդ դոլար։