Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը ընդլայնում է փախստականների ընդունման ծրագիրը

ԱՄՆ-ը ընդլայնում է փախստականների ընդունման ծրագիրը
15.01.2016 | 20:42

ԱՄՆ-ն ընդլայնում է փախստականների ընդունման ծրագիրը՝ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին: Կավելացվի Կենտրոնական Ամերիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների թիվը: Պետքարտուղարն անձամբ էր հանդիպել ԱՄՆ հասած փախստականներին: «Նրանք բոլորն այստեղ են նոր կյանք որոնելու ակնկալիքով»՝ նշել է պետքարտուղարը: Ջոն Քերիի խոսքով, ԱՄՆ մուտքից առաջ փախստականներն անցնում են մանրազնին ու երկարատև ստուգում, իսկ հետո նրանց հետ աշխատում են մասնագետներ, որոնք բացատրում են ԱՄՆ-ի օրենքներն ու մշակութային նորմերը: «Այստեղ բոլոր փախստականները ցանկանում են ամերիկացի լինել և նպաստել մեր երկրի զարգացմանը»,- ասել է Քերին: Ի տարբերություն այլ երկրների՝ ԱՄՆ-ում փախստականներին օգնում են աշխատանք գտնել: Անգլերեն չիմանալու դեպքում փախստականին օգնում են հատուկ գիտելիք չպահանջող աշխատանք գտնել ժամը 8 դոլար սկզբնական աշխատավարձով, որից հետո բազմաթիվ փախստականներին հնարավորություն է տրվում անվճար դասընթացներ անցնել և հատուկ լիցենզավորում ստանալու դեպքում ավելի բարձր վճարվող աշխատանք գտնել: ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի մի մասը դեմ է նախագահ Օբամայի նախաձեռնությանը՝ փախստականների թիվն ընդլայնել: Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիքի Հելեյի խոսքով անհրաժեշտ է կրճատել փախստականների թիվը. «Ահաբեկչության դարում, մենք չպետք է ներս թողնենք փախստականների, որոնց մտադրություններն անորոշ են»: 2015-ին ԱՄՆ-ը փախստականներին 1,6 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ