Հայ դատի գրասենյակի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է 4778 մարդ: Ստորագրահավաքն ընդդեմ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների ընդգրկման է: Պահաջվում է ևս 222 ստորագրություն, որպեսզի ապահովվի անհրաժեշտ 5000-ը: Ցանկացողները կարող են միանալ Change.org կայքին: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը: Զեկույցներից մեկի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերն է, որ պատգամավորական լիազորությունների ժամկետը արդեն սպառել է: Զեկույցը կոչվում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», մյուսը՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: