Անկարայի քաղաքապետ Մելիհ Քյոքչեքը Twitter-ում Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին կոչ է արել հեռանալ Թուրքիայից, երբ դեսպանը դատապարտել է գիտնականների ձերբակալումը: «Դու ճիշտ ընտրություն չես ԱՄՆ-ի համար, հետ գնա քո երկիր, ու թող նոր դեսպան գա, որը մեզ կճանաչի»,- գրել է քաղաքապետը: Գիտնականներին ձերբակալել են, երբ նրանք կոչ են արել դադարեցնել բռնությունները քրդերի նկատմամբ: Dünya Bülteni-ի փոխանցմամբ՝ Քոջաելիի համալսարանի 19 ակադեմիկոսներ արդեն ազատ են արձակվել 21-ից: