Ադրբեջանի Գուբա քաղաքում գների բարձրացման և անգործության դեմ բողոքի զանգվածային ակցիան ցրելու համար ներքին զորքերը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: «Ազադըլգ» ռադիոկայանը հաղորդել է, որ քաղաքի բնակիչները հավաքվել են կենտրոնում, նրանց մոտ է եկել տեղական իշխանության ներկայացուցիչն ու խոստացել օգնել նրանց: Սակայն ցուցարարները փորձել են փակել Գուբա-Բաքու ավտոճանապարհը: Ներքին զորքերն ու ոստիկանությունը սկսել են հավաքվածներին ցրել արցունքաբեր գազի միջոցով: