ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Իրանը կարևոր առաջընթացի է հասել վեցյակի հետ միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը. «Մեզ հայտնի է, որ Իրանը կարևոր առաջընթացի է հասել։ Նա վերացրել է իր միջուկային օբյեկտների էական մասը»։ Էռնեստն ընդգծել է, որ Իրանը պատժամիջոցների թուլացում չի ստանա, մինչև որ ԱԷՄԳ-ը չստուգի նրա ձեռնարկած բոլոր քայլերը։ ԱԷՄԳ-ն միջուկային համաձայնության կատարման գնահատականը հավանաբար կհրապարակի այսօր՝ Reuters-ին ասել է դիվանագիտական աղբյուրը: Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին հայտարարել է. «ԱԷՄԳ-ի տեսուչները մինչև ուրբաթ կներկայացնեն համաձայնության շրջանակներում Իրանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ իրենց վերջնական զեկույցը»: