Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պյոտր Պորոշենկո. ՈՒկրաինան այս տարի կվերականգնի տարածքային ամբողջականությունը

Պյոտր Պորոշենկո. ՈՒկրաինան այս տարի կվերականգնի տարածքային ամբողջականությունը
16.01.2016 | 11:51

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարի երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ «2016-ին ՈՒկրաինայի ինքնիշխանությումը Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պետք է վերականգնվի։ Ղրիմը վերադարձնելու համար պայքարը պետք է առաջնահերթություն լինի մեր օրակարգում։ Մենք առաջարկում ենք ստեղծել թերակղզու ապաբռնակցման միջազգային մեխանիզմ»՝ Կիևում իր տարեկան ասուլիսում հայտարարել է ՈՒկրաինայի նախագահը: Գործընթացին պետք է մասնակցեն ԱՄՆ-ը, ԵՄ-ն, գուցե նաև Բուդապեշտի հուշագիրը ստորագրած կողմերը։ Հուշագրով ՈՒկրաինան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հրաժարվել է խորհրդային միջուկային զենքից՝ պայմանով, որ միջազգային համայնքը երաշխավորում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հուշագիրը Հունգարիայի մայրաքաղաքում 1994 թվականին ստորագրել են ՈՒկրաինան, ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Տարեկան ասուլիսում Պորոշենկոն ասել է, թե երկրի կարևոր օրակարգը լիովին փոխվել է. «2015-ի հունվարին մեր հիմնական խնդիրը գոյատևելն էր, իսկ 2016-ի հունվարին ասում ենք, որ մեր նպատակն է ստեղծել հաջողված երկիր»: Նրա խոսքերով, հանրությունը, բանակը, կառավարությունը հզորացրել են երկիրը։
Նախագահն անդրադարձել է նաև Ղրիմի էլեկտրամատակարարման հարցին. Կիևը պատրաստ է վերականգնել թերակղզու մատակարարումը, եթե Ղրիմը ենթարկվի ՈՒկրաինային։ «ՈՒզո՞ւմ ենք հոսանք՝ կտանք, սակայն ընդունեք, որ Ղրիմն ՈՒկրաինայինն է։ Չե՞ք ուզում` մենք կսպասենք, որ Ղրիմը նորից դառնա ուկրաինական»,- ասել է Պորոշենկոն։ Նրա խոսքերով, Կիևն ամեն ինչ անում է Ղրիմի բնակչության սոցիալական խնդիրները մեղմելու համար, սակայն թերակղզու այսօրվա ղեկավարները չեն ցանկանում երկարաձգել հոսանքի մատակարարման պայմանագիրը, որում Ղրիմը պետք է նշվի որպես ՈՒկրաինայի կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ղրիմի էլեկտրամատակարարման ընդհատումները սկսվել են 2015-ի նոյեմբերի 22-ին, երբ թերակղզի հոսանք հասցնող էլեկտրասյուներից մի քանիսը պայթեցվել են։ ՈՒկրաինան, Կիևի պնդմամբ, կարողացել է էներգակիրների մատակարարման հարցում հաղթահարել կախվածությունը Ռուսաստանից, ինչպես Պորոշենկոն է ձևակերպել՝ «ազատվել այդ անեծքից». «Գազային ասեղը, որի վրա տասնամյակներ շարունակ նստած էր մեր երկիրը, որը մեր գոյությանը սպառնացող անեծք էր, այլևս չկա, հիմա ՈՒկրաինան ինտեգրվում է եվրոպական էներգետիկ շուկա»։

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ