Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի

Մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի
16.01.2016 | 11:52

Մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի՝ Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է haberler.com-ը։ Պատասխանելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին` նախարարը կրկնել է, թե Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքի 20 %-ը։ «Առանց այդ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»,- նշել է Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ