Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինի խորհրդականը գոհ է

Պուտինի խորհրդականը գոհ է
17.01.2016 | 12:18

ՌԴ նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ բանակցությունները գնահատել է «կառուցվածքային և օգտակար»: «Անցկացվել են բավականին հիմնավոր, կառուցվածքային և օգտակար խորհրդակցություններ: Դա իր տեսակի մեջ ուղեղային գրոհ էր Մինսկի համաձայնագրի իրականացման համար փոխզիջումների փնտրտուքների հարցում»,- ասել է Սուրկովը Նուլանդի հետ հանդիպումից հետո: Նուլանդը և Սուրկովը ՈՒկրաինայի հարցերով բանակցել են հունվարի 15-ին: ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում՝ Պիոներսկի քաղաքի պետական հյուրատանը՝ փակ դռների հետևում: Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ Նուլանդն ու Սուրկովը քննարկել են «մինսկյան համաձայնություններն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտությունը»: AFP գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, քանի որ Արևմուտքի պատժամիջոցները տարածվում են նաև Սուրկովի վրա: Ըստ այդմ, նա չի կարող որևէ արևմտյան երկրի մուտքի անցագիր ստանալ:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ