Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դի Կապրիոն՝ Պուտին

Դի Կապրիոն՝ Պուտին
17.01.2016 | 12:36

Օսկարի ներկայացված հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է, որ կխաղար Վլադիմիր Պուտինի դերը: «Իսկապես, շատ ու շատ հետաքրքիր կլիներ, ես հաճույքով կխաղայի Պուտինի դերը»: Նա նաև ասել է, որ մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինին սիբիրյան վագրերի փրկության համաժողովում: «Իմ հիմնադրամը աջակցում է այդ վայրի կատուների պաշտպանության մի քանի նախագծերի: Պուտինն ու ես խոսել ենք այդ հրաշալի գազանների պաշտպանության մասին միայն, ոչ մի քաղաքականություն»՝ պատմել է Լեոնարդո դի Կապրիոն, որ հիացած է Ռուսաստանի պատմությամբ և բացի Պուտինից՝ հետաքրքիր է համարում կինոյում Լենինի ու Ռասպուտինի դերերը, որոնք ևս հաճույքով կխաղար:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ