Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոհանին միջուկային ծրագրերի մասին համաձայնագիրը «Իրանի պատմության ոսկե էջ» է կոչել

Ռոհանին միջուկային ծրագրերի մասին համաձայնագիրը «Իրանի պատմության ոսկե էջ» է կոչել
17.01.2016 | 16:40

Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային գործարքի կնքումը համարել է «Իրանի պատմության ոսկե էջ»՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պետական հեռուստաընկերության եթերում նա ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնության ձեռքբերումը գերազանցում է ազգային վստահությունը:
Նա գործարքը երկրի տնտեսության զարգացման համար «շրջադարձային կետ» է համարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն Թեհրանում կհանդիպի Իրանի նախագահի հետ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերացնելու հրամանագիրը:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ