Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ձինպինի գլխավորությամբ կայացել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի պաշտոնական բացումը, որը հիմնադրվել է չինական իշխանությունների նախաձեռնությամբ: BBC-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ում գործող Համաշխարհային բանկի մրցակից համարվող նոր վարկային կազմակերպության հիմնադիրներն են 57 պետություն, այդ թվում` Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: Հիմնադիրների շարքում են նաև ԱՄՆ-ի դաշնակիցներ Ավստրալիան և Հարավային Կորեան: Նոր բանկի խոշոր բաժնետերն է Չինաստանը, որը վերահսկում է բաժնետոմսերի կապիտալի մոտ 30 տոկոսը: Ֆինանսական հաստատության կանոնադրական կապիտալը 100 մլրդ դոլար է: