Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման ներում է շնորհել ԱՄՆ-ում դատապարտված 3 իրանցիների

Օբաման ներում է շնորհել ԱՄՆ-ում դատապարտված 3 իրանցիների
17.01.2016 | 17:08

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել Իրանի 3 քաղաքացու, որ դատարանի որոշմամբ իրենց պատիժը կրում էին ամերիկյան բանտերում՝ տեղեկացրել է կալանավորներից մեկի փաստաբանը: Նրա խոսքով` մեղադրանքները կապված էին առևտրային հարցերի հետ: ԱՄՆ դատարանը նրանց տարբեր ժամկետներով ազատազրկման էր դատապարտել: Իրանն այսօր որոշում էր կայացրել ազատ արձակել 4 ամերիկացի կալանավորների, նաև՝ Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին: Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին 4 կալանավոր հանձնել, որ կրկնակի քաղաքացիություն ունեն, իսկ ամերիկյան իշխանությունները փոխարենը պետք է ազատ արձակեին 7 իրանցու, 6-ը նույնպես կրկնակի քաղաքացիություն ունեն: Փաստաբանի խոսքով` մյուս 4-ը, դեռևս սպասում էին դատավճռի: Դատախազությունը որոշել է մեղադրանք չներկայացնել:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ