Ցայ Ինգ-վենն, ընտրվելով Թայվանի նախագահ, դարձել է երկրի առաջին կին ղեկավարը: BBC-ին հաղորդում է, որ 59-ամյա Ցայ Ինգ-վենը Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության նախագահն է: Նրա կուսակցությունը պայքարում է հանուն Չինաստանից անկախության: Իր հաղթական ելույթում նորընտիր նախագահը խոստացել է պահպանել ստատուս-քվոն Չինաստանի հետ հարաբերություններում: