Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի հարցով համապարփակ գործողությունների ծրագիրն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում

Իրանի հարցով համապարփակ գործողությունների ծրագիրն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում
17.01.2016 | 17:11

Շաբաթ օրը Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ աշխարհն ավելի անվտանգ դարձավ Իրանի միջուկային ծրագրի հարցով Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրի ներմուծումով (ՄՀԳԾ): «Այս օրը նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնությունը, թղթի վրա հավակնոտ խոստումներից վերածվեց իրական գործողությունների»,- ասել է Քերին: Նրա խոսքով՝ անցյալ տարվա հուլիսից ձեռնարկած քայլերով ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, Մերձավոր Արևելքում ու ամբողջ աշխարհում նրա բարեկամներն ավելի անվտանգ իրավիճակում հայտնվեցին:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ