ԱՄՆ-ն մտադիր է ապագայում ևս Իրանի դեմ կիրառել պատժամիջոցների քաղաքականությունը՝ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն, դա պետք է ստիպի Իրանին փոխել վարքագիծը որոշ ոլորտներում, այդ թվում՝ հրաժարվել Մերձավոր Արևելքում ծայրահեղական խմբավորումներին աջակցելուց: Առայժմ վերացվել են մի շարք երկրորդական պատժամիջոցներ: Լյուն ընդգծել է, որ պայմանավորվածությունը վերաբերում է միջուկային ոլորտին և չի լուծում մյուս բնագավառների խնդիրները, որտեղ նախկինի պես անընդունելի է Իրանի պահվածքը: