Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սելին Դիոնի եղբայրը վախճանվել է քաղցկեղից

Սելին Դիոնի եղբայրը վախճանվել է քաղցկեղից
17.01.2016 | 17:16

Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը՝ Դանիել Դիոնը, մահացել է քաղցկեղից, 59 տարեկանում։ Երգչուհու ավագ քույրը հայտնել է, որ իրենց եղբայրն անվանի երաժիշտ էր։ Նա մահացել է հիվանդանոցում, ընտանիքի անդամներով շրջապատված։ Դանիել Դիոնին կհուղարկավորեն հունվարի վերջին։ Նա Դիոնների ընտանիքի 14 երեխաներից 8-րդն էր։ «Երաժշտություն արարել, ահա ինչն էր նրան իսկապես երջանիկ դարձնում։ Եղբայրս սոխակի ձայն ուներ»,-ասել է նա։ Երկու օր առաջ 73 տարեկանում քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել էր Սելին Դիոնի ամուսին ու մենեջեր Ռենե Անժելիլը։ Սելինը որոշել է հոգեհանգիստը կազմակերպել Մոնրեալի նույն եկեղեցում, որտեղ 21 տարի առաջ ամուսնացել է Ռենեի հետ։

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ