Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը առաջարկում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։ «Դա իմ որոշումն է, այդ որոշումը Սերբիայի ապագայի համար է, Սերբիան պետք է վճռի` անդամակցե՞լ Եվրամիությանը, թե՞ ոչ», - ասել է Վուչիչը Սերբիայի առաջադիմական կուսակցության ժողովում, որի նախագահն է։ Նրա կուսակցությունը 2014-ին մեծ առավելությամբ հաղթել է խորհրդարանական ընտրություններում։