Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ միջուկային գործարքի կնքումը կարող է հնարավորություն տալ լուծել տարածաշրջանի խնդիրները։ Ռոհանին քննադատել է Սաուդյան Արաբիային՝ հայտարարելով, որ Էր Ռիադը երկու երկրների հարաբերություններում առկա խնդրի աղբյուրն է։ Նա Սաուդյան Արաբիային կոչ է արել փոխել պահվածքը տարածաշրջանի երկրների հանդեպ։ Ռոհանին նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ պատժամիջոցների վերացումից հետո հաջորդ տարի Իրանի տնտեսությունը կաճի 5 տոկոսով։