Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների վերահսկողություն է սահմանել 7 երկիր

Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների վերահսկողություն է սահմանել 7 երկիր
19.01.2016 | 11:59

Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների վերահսկողություն կիրառում են Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտնել է, որ նպատակն ապօրինի ներգաղթյալների հոսքի կրճատումն է: «Երեք երկրներ՝ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան, վերահսկողություն են սահմանել սահմանների մասին Շենգենյան համաձայնագրի 25-րդ հոդվածի հատկանիշներով՝ պայմանավորված անկանխատեսելի իրադրություններով: Եվս չորս երկրներ՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, վերահսկողության միջոցառումներ են իրականացնում 24-րդ հոդվածով՝ պայմանավորված կանխատեսելի իրադրություններով»,-Բրյուսելում լրագրողներին ասել է նա: Արտաքին սահմանների վերահսկողության եվրոպական Frontex գործակալության տվյալներով՝ 2015-ին Եվրամիություն է եկել ավելի քան 1,2 մլն ներգաղթյալ։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ