Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Դու ի՞նչ գիտես, թե պատիվն ու նամուսն ի՞նչ են, այ թափթփուկ»

«Դու ի՞նչ գիտես, թե պատիվն ու նամուսն ի՞նչ են, այ թափթփուկ»
19.01.2016 | 12:16

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քլչդարօղլուն կուսակցության համագումարում քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Նա Էրդողանին և «Արդարություն և զարգացում» կուսակցությանն է մեղադրել պատերազմական ու տնտեսական վիճակի համար։ Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին՝ խաղաղության կոչ անող գիտնականների դեմ հետաքննություն անցկացնելու հրահանգ տալու համար։ «Հիմա ես ուզում եմ Էրդողանին հիշեցնեմ։ Թափթփուկ բռնապետ, դու ինչ գիտես, թե նամուսն ու պատիվն ինչ են։ Կամ անկողմնակալություն պահիր, կամ էլ քեզ ամեն օր հիշեցնելու եմ նամուսի ու պատվի մասին։ Կամ էլ թե դու ի՞նչ գիտես, թե նամուսն ու պատիվն ի՞նչ են»,-ասել է Քըլըչդարօղլուն։ Նրա խոսքերից հետո դահլիճում գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատվիրակությունը լքել է դահլիճը։

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ