Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օրհան Փամուկը՝ հանուն ակադեմիկոսների

Օրհան Փամուկը՝ հանուն ակադեմիկոսների
20.01.2016 | 01:45

Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը քննադատել է Թուրքիայում խաղաղության կոչ անող ակադեմիկոսների ձերբակալությունը՝ տեղեկացնում է «Հուրիեթը»: La Repubblica-ին տված մեկնաբանության մեջ Փամուկը նշել է, որ այդ ձերբակալությունը միայն վնաս է հասցրել Թուրքիայի՝ առանց այդ էլ սահմանափակ ժողովրդավարությանը: «Հայտարարություն հրապարակելն ու դրա տակ ստորագրելը ցանկացած ժողովրդավարության հիմնական գործողություններից է: Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի ժողովրդավարություն, որտեղ չեն թույլատրի ակադեմիկոսներին արտահայտել սեփական գաղափարները»,- ասել է Փամուկը: Նա նշել է, որ Թուրքիայում չկա ժողովրդավարություն, որտեղ կհարգվեն խոսքի ազատությունը, իշխանությունների տարանջատումը, համալսարանների ինքնիշխանությունը: «Մի երկրում, որտեղ ակադեմիկոսներին պարտադրում են ընդունել կառավարության որոշումները, ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ