«Հույս ունեմ, որ այս տարի Մեծ Բրիտանիայի՝ որպես երաշխավոր երկրի աջակցությամբ կկարգավորվի կիպրոսյան խնդիրը»,- հայտարարել է Դավութօղլուն Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից առաջ: Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև «կատարյալ համագործակցություն կա»: Նա շնորհակալություն է հայտնել բրիտանացի գործընկերոջը Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: