Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վիեննան պետք է սահմանի փախստականների ընդունման վերին շեմ

Վիեննան պետք է սահմանի փախստականների ընդունման վերին շեմ
20.01.2016 | 01:47

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել միջոցներ ձեռնարկել փախստականների թվի կրճատման համար՝ գերմանական ZDF հեռուստաաալիքի եթերում՝ նշելով, որ անցած տարվա իրավիճակը, երբ Ավստրիան ընդունել է 90 հազար մարդ, այս տարի չպետք է կրկնվի: Այդ քանակությամբ ներգաղթյալները մեծապես ծանրաբեռնում են երկիրը և անհրաժեշտ է սահմանել վերին շեմ: Նախարարի կարծիքով՝ խնդիր է նաև այն, որ ապաստան փնտրողների մեծ մասը հայտեր են ներկայացնում միայն որոշակի երկրներում, օրինակ՝ Ավստրիայում, Գերմանիայում և Շվեդիայում: Նա ավելացրել է, որ եթե ներկայումս ԵՄ երկրները սկսեն փակել իրենց սահմանները կամ սահմանեն ներգաղթյալների ընդունման վերին շեմ, դա կարող է դառնալ խթան Եվրոպայում խնդրի լուծման համար: Հունվարի 16-ին Ավստրիան ժամանակավորապես կասեցրել է Շենգենյան համաձայնագրի գործողությունը` փախստականների ներհոսքի պատճառով: Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ կձգտի հասնել ապաստան փնտրողների թվի կրճատման:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ