Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թեհրանի և Անկարայի հարաբերությունների զարգացման համար՝ Trend-ին ասել են Թուրքիայի նախագահի վարչակազմում: Թուրքիան ողջունում է Իրանի միջազգային պատժամիջոցների չեղարկումը, Անկարան միշտ աջակցել է խաղաղ ատոմի զարգացման իրանական ծրագրին: «Իրանի պատժամիջոցների չեղարկումը նաև Թուրքիայի համար իրական տնտեսական հնարավորություն է, քանի որ Թեհրանն Անկարայի տնտեսական գործընկերն է»,- նշել են Թուրքիայի նախագահի վարչակազմում: