Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»

«Առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»
20.01.2016 | 02:06

Թուրքիայի վարչապետը Մեծ Բրիտանիա երկօրյա այցի շրջանակներում Լոնդոնում ելույթ է ունեցել Bloomberg ֆինանսական տեղեկատվական-վերլուծական ընկերությունում, 200 ներդրողների հետ հանդիպման ժամանակ։ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է անցած տարվա իրադարձություններին, խոսել առաջիկա ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին։ Դավութօղլուն նշել է, որ 2010-ից ի վեր 5 տոկոս տնտեսական աճով Թուրքիան տնտեսապես ամենաարագ զարգացող երկրների թվում է։ Վարչապետի խոսքով՝ անցած տարի գրանցված 8,8 տոկոս գնաճը սպասելի էր, իսկ բյուջեի ճեղքվածքը՝ վերահսկելի։ 2018-ին ՀՆԱ-ն կարող է 3,5 տոկոսով նվազել։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ նոյեմբերի 1-ին իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը առաջիկա 4 տարում տնտեսական ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է ստեղծել։ Վարչապետի խոսքով՝ Թուրքիային և նրա հարևաններին սպառնացող աշխարհաքաղաքական ռիսկերը, Քրդստանի բանվորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված գործողությունները չեն կարող խափանել Թուրքիայի տնտեսության համաչափ զարգացումը։ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»։
Թուրքիայի վարչապետը խոսել է նախատեսվող սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ գործող Սահմանադրությունն ընդունվել է զինվորական ղեկավարության կողմից 1982-ին և փոխելու ժամանակն է։ Դավութօղլուն ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը լինելու է «ավելի ժողովրդավար, լիբերալ, հիմնված մարդու իրավունքների վրա»։
Խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին՝ վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները շարունակելու կարևորությունը։ Նա նշել է, որ եթե Կիպրոսի հարցը այս տարի լուծում ստանա, Թուրքիա - ԵՄ բանակցությունները տարվա վերջին նոր փուլ կթևակոխեն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նաև Թուրքիայի տնտեսության ինտեգրմանը եվրոպական շուկա։ Անցած երեքշաբթի Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում 10 մարդու կյանք խլած ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ահաբեկչական հարձակումները կանխելու համար, և հույս հայտնել, որ զբոսաշրջիկները կշարունակեն այցելել Թուրքիա։ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր զարգացման ճանապարհին գլխավորապես հիմնվում է ժողովրդավարական արժեքների վրա, չնայած հարևան Սիրիայի և Իրաքի խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը։
Դավութօղլուն հպարտ է, որ 49,5 տոկոս վստահության քվե ստացած կուսակցության ձևավորած կառավարության վարչապետն է։

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ