ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունվարի 19-ին պաշտոնական այցով ժամանել Է Սաուդյան Արաբիա՝ հաղորդել է թագավորության SPA գործակալությունը: Այցի նախօրյակին ՉԺՀ-ի նախագահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Չինաստանը պետք է ստեղծեն էներգետիկ համագործակցության կայուն և երկարաժամկետ մեխանիզմ: Չինաստանի նախագահի այցի ընթացքում Էր Ռիադի և Պեկինի միջև վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի ռազմավարական գործընկերության: Չինաստանի նախագահի մերձավորարևելյան շրջագայությունը ներառում է նաև Եգիպտոսը և Իրանը, որտեղ նա պետությունների ղեկավարների հետ կքննարկի տարածաշրջանային և միջազգային օրակարգը: