Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի ԿԲ ղեկավարը կոչ է արել տնտեսության կառուցման համար հիմք ընդունել մեկ բարել նավթի համար 25-30 դոլար գինը

Ադրբեջանի ԿԲ ղեկավարը կոչ է արել տնտեսության կառուցման համար հիմք ընդունել մեկ բարել նավթի համար 25-30 դոլար գինը
20.01.2016 | 02:13

Trend-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը երկրի տնտեսությունը կառուցելու է մեկ բարել նավթի համար 25-30 դոլար գնային մակարդակի հիման վրա՝ խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը. «Ներկայումս դա մեր գլխավոր առաջադրանքն է մանաթի փոխարժեքի կայունացման, մակրոտնտեսական կայունության պահպանման տեսանկյունից»։ ԿԲ-ի ղեկավարը մանաթի արժեզրկումը որակել է «կոշտ անկում»՝ ընդգծելով, որ հարմարավետ չի եղել բնակչության, ֆինանսաբանկային սեկտորի, բիզնեսի ու կառավարության համար։ Ռուստամովը հավելել է, որ Ադրբեջանի ռազմավարական արժութային պաշարները հասնում են 40 միլիարդ դոլարի, որը նա բավական է համարել մանևրելու, տնտեսության դիվերսիֆիկացման ու տնտեսության զարգացման առավել կայուն հիմքի անցում կատարելու համար։
Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության ու ձեռնարկատիրության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն հայտարարել էր, որ Ադրբեջանը կվերանայի 2016-ի պետբյուջեն, որ կառուցվել է մեկ բարելի համար 50 դոլար գնային հաշվարկի հիման վրա, հիմա մեկ բարել նավթի գինը 30 դոլար է։

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ