IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բանկերը պատժամիջոցների վերացմամբ ավելի վաղ սառեցված ակտիվներից կստանան 32,6 միլիարդ դոլար։ Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիլուա Սեյֆը հայտարարել է, որ այդ գումարի մեծ մասը՝ 28,1 միլիարդ դոլար, պատկանում է Կենտրոնական բանկին, իսկ մնացյալ 4,5 միլիարդ դոլարը՝ Իրանի կառավարական մյուս կազմակերպություններին. «Պատժամիջոցների գործելու ժամանակ մենք բախվել ենք բարդ պայմանների, մեր ֆինանսական աղբյուրների ավելի քան 30 միլիարդ դոլարը դարձել է անմատչելի»։ SWIFT միջազգային համակարգն իրանական բոլոր բանկերի համար մատչելի կդառնա 10 օրում: