Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նոր ազդակ` ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագրին

Նոր ազդակ` ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագրին
20.01.2016 | 02:21

Եվրամիությունը և Հայաստանը վերահաստատել են իրենց համատեղ պարտավորությունները՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր բնագավառներում, որոնք հնարավոր են և համատեղելի են ԵԱՏՄ-ին անդամակցումից բխող` Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ՝ ասվում է հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի 16-րդ նիստից հետո մամուլի հաղորդագրության մեջ:
«Կողմերը ողջունել են բանակցությունների մեկնարկը և նոր ազդակ հաղորդել ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագրին, որը պետք է փոխարինի ներկայիս` արդիականությունը կորցրած Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և վերագործարկի ԵՄ-ՀՀ հարաբերությունները Եվրոպական հարևանության քաղաքականության և արևելյան գործընկերության վերանայված՝ առավել լայն շրջանակում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Նիստի ընթացքում ԵՄ-ն և ՀՀ-ն ամփոփել են նախորդ տարվա հանդիպումները և կատարված քայլերը Արևելյան գործընկերության համատեքստում, ընդգծել են կարևորությունը այն արդյունավետ համատեղ գործողությունների, որոնք հիմք են դարձել 2015-ին Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հաջողության համար: Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության իրականացման քայլերի առնչությամբ և համաձայնել են, որ գործընկերության նոր առաջնահերթությունները պետք է սահմանվեն ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի կնքումից հետո:
ԵՄ-ՀՀ նոր համագործակցության խորհուրդը ամփոփել է վերջին քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները Հայաստանում: ԵՄ-ն ընդգծել է բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի առաջընթացը, դրական միտումը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ հորդորելով Հայաստանին արագացնել բարեփոխումները առանձին բնագավառներում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, սահմանադրական և դատական համակարգի բարեփոխումները: Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել ընտրական համակարգի բարեփոխման, նոր Սահմանադրությունը պատշաճ իրականացնելու, մամուլի ազատությունը ապահովելու և քաղաքացիական հասարակության դերը ամրապնդելու անհրաժեշտությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Եվրամիությունը վերահաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին ուղղված Հայաստանի ջանքերին, ներառյալ վիզային ռեժիմի և ռեադմիսիայի համաձայնագրերը, նաև հորդորել է Հայաստանին առավելագույնս արդյունավետ օգտագործել այս նպատակով ԵՄ-ից ստացվող օժանդակությունը: 2014-2017 թթ. նախատեսված է 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, հանրային կառավարման և արդարադատության ոլորտների բարեփոխմանը: ԵՄ-ն վերահաստատել է իր պարտավորությունը` մեծացնել քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը ապահով և կանոնակարգված միջավայրում, որը Արևելյան գործընկերության հիմնական նպատակն է, նաև ընդունել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իր քաղաքացիների տեղաշարժի հնարավորություններին:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ