Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը ծաղիկ է դրել Ստամբուլում Հրանտ Դինքի գերեզմանին հունվարի 19-ին՝ Դինքի սպանության տարելիցին ու նրա հիշատակմանը: Դեսպանը Բալըքլիի հայկական գերեզմանատնից Պերճ Արաբյանի լուսանկարն է տեղադրել Instagram-ում և գրել. «Ինը տարի առաջ խլվեց խաղաղություն ու հանդուրժողականություն կրող մարդը, բայց նրա ձայնը չլռեցվեց: Հոլին ու ես երեկ պատիվ ունեցանք միանալու ընտանիքին ու ընկերներին՝ հիշելու Հրանտ Դինքին»: