Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելը պաշտպանել է անկախ Քրդստանի ստեղծումը

Իսրայելը պաշտպանել է անկախ Քրդստանի ստեղծումը
21.01.2016 | 13:27

Իսրայելը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը: Արդարադատության նախարար Աելետ Շակեդն ազգային անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիային և Իրաքին սահմանակից տարածքի վերաբերյալ քրդերի իրավունքի մասին։ Նա կոչ է արել փոխել միջազգային իրավունքի նորմերը՝ ահաբեկչության կտրուկ տարածման առնչությամբ: «Սահմաններն այժմ լղոզված են, և հնարավոր չէ հստակ տարբերակել քաղաքացիական անձին ահաբեկիչ գրոհայինից»,- ընդգծել է Շակեդը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2014-ին առաջին անգամ կոչ էր արել ստեղծել անկախ Քրդստան: Նա նշել էր, որ անկախության քրդերի ձգտումը հարկավոր է պաշտպանել իսլամիստների թուլացման համար։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ