Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ հերքել է Սաուդյան Արաբիայի հետ պատերազմի հնարավորությունը։ Երբ նրան հարցրել են, թե հնարավո՞ր է Իրանի ու Սաուդյան Արաբիայի պատերազմ, Զարիֆը պատասխանել է. «Ոչ», նա նախ զարմացել է հարցի համար, ապա պարզաբանել է, որ բաց հակամարտության մասին խոսք լինել չի կարող։ Զարիֆն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան պետք է գիտակցի, որ ոչ ոք հետաքրքրված չէ հակամարտությամբ։