Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը «հավանաբար հավանություն է տվել» Լիտվինենկոյի սպանությանը

Պուտինը «հավանաբար հավանություն է տվել» Լիտվինենկոյի սպանությանը
21.01.2016 | 23:35

Մեծ Բրիտանիայում հրապարակված զեկույցի եզրակացության համաձայն՝ ռուս լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանը «հավանաբար հավանություն են տվել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության դաշնային ծառայության այժմ նախկին տնօրեն, ներկայումս՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: The New York Times-ի փոխանցմամբ՝ բրիտանական Գերագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Ռոբերտ Օուենի գլխավորած հետաքննության արդյունքներն ընդգրկվել են 328-էջանոց զեկույցում: «Ամբողջովին հաշվի առնելով ինձ հասանելի բոլոր փաստերը և վերլուծությունները, կարծում եմ, որ պարոն Լիտվինենկոյին սպանելու՝ Անվտանգության դաշնային ծառայության գործողությանը հավանաբար հավանություն են տվել պարոն Պատրուշևը և նախագահ Պուտինը», - զեկույցում գրել է Օուենը: ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, այնուհետև՝ Պուտինի քննադատ Լիտվինենկոն ապրում էր Մեծ Բրիտանիայում, մահացել է 2006-ին: Բրիտանացի քննիչները եզրակացրել են, որ նա երկու ռուս տղամարդու հետ թեյ խմելիս է թունավորվել և երեք շաբաթ անց մահացել:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ