Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում դադարեցնել քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում դադարեցնել քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը
22.01.2016 | 00:04

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում դադարեցնել քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք տագնապով ենք հետևում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունների էսկալացիային՝ կապված քրդաբնակ նահանգներում թուրքական իշխանությունների շարունակվող ուժային գործողության հետ»,- ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի մոտ 90 բուհերի ու օտար երկրների պրոֆեսորադասախոսական կազմի ավելի քան 1000 ներկայացուցիչներ 2016-ի հունվարի 11-ին ստորագրել են «Չենք դառնա հանցանքի համամասնակից» հռչակագիրը. «Չենք կարող չաջակցել այդ փաստաթղթում թուրքական իշխանություններին արված կոչերին՝ դադարեցնել տեղական բնակչության բնաջնջումն ու քրդերին հալածելու քաղաքականությունը, չեղյալ հայտարարել պարետային ժամը, գտնել ու պատժել խաղաղ բնակիչների իրավունքների խախտման համար մեղավորներին, ապահովել տեղի ու օտար դիտորդների մուտքը»։

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ