Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի հարցով բանակցությունները հետաձգվեցին

Սիրիայի հարցով բանակցությունները հետաձգվեցին
22.01.2016 | 18:01

ՄԱԿ-ը մի քանի օրով հետաձգում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի շուրջ բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 25-ին Ժնևում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների և ընդդիմության բանակցություններն անուղղակի կլինեն՝ հաղորդում է Reuters-ը: «Առաջին հանդիպումն անուղղակի կլինի: Չի լինի իրավիճակ, երբ նրանք բոլորը նստեն մեկ սեղանի շուրջ, նայեն միմյանց կամ բղավեն միմյանց վրա»,- ասել է նա: Հունվարի 25-ին Ժնևում մի շարք բանակցություններ կընթանան, սակայն բարդ է նախատեսելը, որ 26-ին և 27-ին բոլոր մասնակիցներն այնտեղ կհասնեն:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ