Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման մտադիր է փախստականների հարցերով գագաթնաժողով հրավիրել, Վալսն ահազանգում է

Օբաման մտադիր է փախստականների հարցերով գագաթնաժողով հրավիրել, Վալսն ահազանգում է
22.01.2016 | 18:02

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում փախստականների հիմնախնդիրներին նվիրված գագաթնաժողով անցկացնել: Սպիտակ տան փոխանցմամբ՝ հարցը Օբաման քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ բացարձակապես բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հանրությունը՝ գրում է BBC-ն: Վարչապետը նշել է, որ միգրացիոն ճգնաժամը սպառնալիքի տակ է դնում Եվրոպայի ապագան և կոչ է արել խստացնել վերահսկողությունը ԵՄ արտաքին սահմաններին: Վալսը չի քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ համաձայնել է ընդունել փախստականներին, նրա քայլն անվանել է համարձակ, սակայն նշել է, որ արդյունքում փախստականները սխալ ազդանշան են ստացել: Վարչապետի խոսքով` պետությունների ղեկավարների` փախստականներին ընդունելու պատրաստակամությունն ավելի մեծ հոսքեր է առաջացնում դեպի Եվրոպա, որ սոցիալական և դեմոգրաֆիկ սպառնալիք է:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ