Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությունների առաջարկին, որը թույլ կտա գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին անվերջ ընտրվել: Որոշումը կայացվել է միաձայն: Տաջիկստանի Սահմանադրությունում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որը կորոշի Հիմնական օրենքում փոփոխությունների հանրաքվեի ժամկետները: