Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում կոնֆլիկտներին, դադարի խոչընդոտել այդ երկրների` Եվրամիության հետ մերձենալու ձգտումներին՝ կարծում է Եվրոպական խորհրդարանը։ Հունվարի 21-ին ընդունված բանաձևում ողջունվում է առաջընթացը, որին Թբիլիսին, Քիշնևը և Կիևը հասել են բարեփոխումների գործում, որոնք նախատեսված էին մեկ տարի առաջ վավերացված ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրերում՝ փոխանցում է Deutsche Welle-ն: ԵԽ-ում ընդգծել են, որ 3 երկրներում շարունակում են չլուծված խնդիրներ մնալ։ Նշվում է, որ Վրաստանում սպառնալիքի տակ է արդարադատության համակարգի անկախությունը: Խոսելով ՈՒկրաինայի մասին` նշել են, որ Կիևի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի հետ մերձենալու ճանապարհին կոռուպցիան է։ Բանաձևում դատապարտվում է, որ Մոսկվան դադարեցրել է Կիևի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի գործունեությունը, և հավանություն է տրվում ՈՒկրաինայի կողմից ռուսական մի շարք ապրանքների ներմուծման արգելքին։