Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղրղզստանը խզել է ՀԷԿ-ի կառուցման համաձայնագիրը ՌԴ-ի հետ

Ղրղզստանը խզել է ՀԷԿ-ի կառուցման համաձայնագիրը ՌԴ-ի հետ
22.01.2016 | 18:13

Ղրղզստանը խզել է Ռուսաստանի հետ «Կամբարատա-1» ՀԷԿ-ի և Վերխնե-Նարինսկի կասկադի չորս ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համաձայնագիրը՝ հաղորդում է meduza.io-ն: Որոշումը ստորագրել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Պայմանագրերի խզմանը համաձայն է և խորհրդարանը: Ռուսական կողմը, ինչպես հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «հարգանքով է ընդունել պայմանագրերի խզման գործընկերների որոշումը՝ պայմանով, որ կպահպանվեն անհրաժեշտ միջազգային-իրավական գործընթացները և կապահովվեն կողմերի նյութական շահերը»։ Հայտարարելով գործարքի չեղարկման պլանների մասին՝ Ալմազբեկ Աթամբաևը 2015-ի դեկտեմբերին բացատրել էր, որ Ռուսաստանը տնտեսական իրավիճակի հետ կապված օբյեկտիվ պատճառներով չի կարողանա ՀԷԿ կառուցել Ղրղզստանում։

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ