Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանը պատրաստ չէ նավթի գնի անկմանը

Ադրբեջանը պատրաստ չէ նավթի գնի անկմանը
22.01.2016 | 18:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական գագաթնաժողովում ասել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ նավթի հետագա գնանկմանը, քանի որ «հետնավթային» ժամանակաշրջանին սպասում էր 20 տարուց: Ալիևի խոսքով նավթի գների անկումն իր համար անակնկալ է, իսկ տնտեսության համար սթրես, երկրի բյուջեն կազմվել է մեկ բարելի դիմաց 50, իսկ անցյալում՝ 90 ԱՄՆ դոլարի հաշվարկով: «Անկեղծ ասած՝ դա քայքայում է, այդ թվում՝ հոգեբանական տեսանկյունից, էլ չեմ խոսում պետբյուջեի հավասարակշռման անհրաժեշտության մասին»,- Ալիևի խոսքերն է մեջբերում RNS-ը: Նա խոստովանել է, որ դժվար է ակնկալել, որ նավթի գինն ավելի կընկնի: Ըստ Trend-ի՝ Ալիևը կանխատեսում է, որ հաջորդ տարի նավթի գինը կկազմի 60-70 դոլար: Չնայած նավթի գների անկմանը, Ադրբեջանը պահպանել է պետբյուջեի սոցիալական փաթեթը, իսկ երկրի ազգային տնտեսությունը կայուն է:
Նավթի գների անկումը Բաքվի քաղաքականությունը մի շարք ուղղություններով ավելի իրատեսական կդարձնի՝ կարծում է տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը: Նրա խոսքով, Ադրբեջանի բարեկեցությունը մեծ մասամբ պայմանավորված էր նավթի գնով: «Կարծում եմ՝ Ադրբեջանը ստիպված կլինի անվտանգության ավելի իրատեսական քաղաքականություն վարել: Ավելի շատ իրատեսականությունն Ադրբեջանին կմղի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և լավագույնս ընկալել իր արտաքին քաղաքական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը»,- ասել է Իոսիֆ Դիսկինը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ