Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քեմերոնը մտադիր է Լիտվինենկոյի գործը քննարկել Պուտինի հետ

Քեմերոնը մտադիր է Լիտվինենկոյի գործը քննարկել Պուտինի հետ
22.01.2016 | 18:18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջին իսկ հնարավորության դեպքում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով դատաքննության արդյունքները՝ հայտնել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը՝ նախարարի խոսքը մեջբերել է Daily Mail-ը: Լիտվինենկոյի մահվան գործով բաց հետաքննությունը նախագահող Ռոբերտ Օուենը հունվարի 21-ին ներկայացրել է զեկույց, որում Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակցի մահվան համար պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը որակել են ֆարս, զեկույցը՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, իսկ բրիտանական հետաքննության գործընթացը՝ ոչ թափանցիկ։
Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասին Մեծ Բրիտանիայում հրապարակված զեկույցն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում, Վաշինգտոնը Լոնդոնին կոչ է անում շարունակել հետաքննությունը՝ հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները: «Մենք լրջորեն մտահոգված ենք Լոնդոնի կողմից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հետաքննության արդյունքներով: Նրա սպանությունը սարսափելի հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է նա: Խոսելով Լիտվինենկոյի մահվանը ռուսական իշխանությունների հնարավոր մասնակցության մասին՝ Թոներն այդ մեղադրանքներն անվանել է «անշուշտ, շատ լուրջ»: Սքոթլանդ-Յարդի վարկածով՝ ռադիոակտիվ պոլոնիում-210 նյութը, որի թունավորումից մահացել է Լիտվինենկոն, նրա թեյին են խառնել ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը (Լիտվինենկոյի նախկին գործընկերը Անվտանգության դաշնային ծառայությունում) և գործարար Դմիտրի Կովտունը, որը նախկինում եղել է Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ